29/07/2025

Փաշինյանի հոգին հանգստության է տենչում․ Ղազարյան

2025 թվականի հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկատվություն է տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

Իրականում նրա արձակուրդը շատ ավելի երկար է, քան հայտարարված օրերը, քանի որ մինչ այդ նա արձակուրդում է գտնվել նաև 2025 թվականի հուլիսի 18-ից 23-ը, իսկ դրանից հետո հուլիսի 24-ից և 25-ը կնոջ և դստեր հետ գտնվել է Ռուսաստանի Ալթայի Հանրապետությունում, որտեղ մասնակցել է ոչ մի կարևորություն չունեցող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։

Այդ այցից Աննա Հակոբյանի հրապարակած ուսապանակներից հստակ երևում է, որ նրանց այցը կրել է բացառապես արձակուրդային և հանգստի բովանդակություն՝ հրավիրող կողմի հաշվին։

Եթե նկատի ունենաք, որ օգոստոսի 15-ը ուրբաթ օր է, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի կներկայանա 2025 թվականի օգոստոսի 18-ին։ Այսինքն, փաստացի նա հանգստի մեջ է գտնվելու հուլիսի 18-ից օգոստոսի 18-ը կամ ուղիղ մեկ ամիս։

Աշխարհում դժվար գտնվի մի երկրի ղեկավար, ով որոշի տարվա 12 ամիսներից մեկ ամիսն ամբողջությամբ հատկացնի իր արձակուրդին՝ այն անցկացնելով պետական ամառանոցներում՝ հանրային միջոցների հաշվին։

Հավանաբար, նրա հոգին շատ է ալեկոծվել իր իսկ գործունեությունից ու անհանգիստ խառնվածքինց ուստի նրա հոգին հանգստության է տենչում։

Էդգար Ղազարյան