Ժամանակակից աշխարհում, իհարկե, փիառ տեխնոլոգիաներն են ամեն ինչ որոշում, ուստի որ իշխանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, նա տիրապետում է մասսաներին:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ առնվազն ծիծաղելի են համեմատություններն այս իշխանությունների փիառ ջանքերի և նախկինների միջև, որքան էլ լեգենդներ հյուսվեն մեդիամագնատ փեսաների մասին:
Թվարկեմ այդ ջանքերից մի քանիսը.
Քայլ 1. Համացանցում ունենում ես մի քանի հազար օգտատեր, հազարն իրական ՔՊ-ականներ, մնացածը` վճարովի ծառայություններ մատուցողներ, որոնք իրենց վաստակածի դիմաց պարտավոր են զինվորի հնազանդությամբ, կամ` որոշակի իմպրովիզներով քո անձի ու քո քաղաքականության փիառն անել:
Եվ միամիտ մարդկանց թվում է, թե բազմահազարանոց բանակ ունես դեռ: Այս բանակը նաև կարող է պատշաճ ֆոն լինել հետագա ընտրակեղծիքների համար, եթե կեղծելուց բացի ուրիշ ճար չունենաս իշխանության մնալու:
Քայլ 2. ամեն մի մետր ասֆալտը, ամեն աշակերտական սեղանն ու մանկապարտեզի նորոգված հրապարակը հնարավոր լայնորեն լուսաբանում ես ու ներկայացնում, որ աննախադեպ բարի գործ ես արել: Ճիշտ է` պետական պարտքը կրկնապատկել ես, բայց Ախուրյանցին այդ պարտքը չի զգում, իսկ իր կողքի մանկապարտեզի գունավոր ներկած դարպասն ամեն օր է տեսնում:
Քայլ 3. Յուրաքանչյուր տոն և ուրախություն, ամեն հարսանիք, կնունք ու ծնունդ ներկայացնում ես որպես քո անձնական ձեռքբերում, քո նվեր հանրությանը: Ինչպես ջրոցին ներկայացրեց: Ընդ որում, արանքում հիշեցնում ես` բա ասում եք ժողովուրդը սթրեսի մե՞ջ ա։ Իսկ էդ խելահեղ տոներն ու անզուսպ ուրախությունը հենց սթրեսի և այդ սթրեսից դուրս գալու ջանքերի մասին են վկայում:
Քայլ 4. Դու, կինդ, երեխաներդ, թիմդ ողջ օրը ստատուսներ են գրում, իրենց անհոգ ու ուրախ կյանքը ցուցադրում: Մի կողմից «չուզողներին» ի ցույց, որ նյարդային խանգարում ստանան,մյուս կողմից` մյուսներին ներշնչելու համար, որ ամեն ինչ երկրում օքեյ է:
Քայլ 5. Անընդհատ նոր թիրախներ, նոր սկանդալներ ես հրահրում երկրում, որ ակտիվ հանրությունը քննարկելու բան ունենա. կրթարշավ ու վիճելի թեզեր, Իրական Հայաստան ու կեղծված Սահմանադրություն, Թուրանի ջուրը խմենք և միջանցքը արտապատվիրակենք, սրբազանների քեռակին ու կաթողիկոսի կուսակրոնություն, հասեք` ուզում են ինձ սպանեն, Գյումրու տոն և Վարդանիկի քրեական ենթամշակույթ:






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է