ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն…
«Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», – հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Գուցե Խաչատուրյանը տեղյակ չէ, բայց Սյունիքի դարպասները Հայաստանի համար բաց են։ Այդ դարպասներով մենք մտնում ենք Իրան և կարող ենք հասնել Հնդկաստան։
Աշխարհում բոլորը գիտեն, որ մեր սահմանները շրջափակման մեջ են պահում Ադրբեջանը և Թուրքիան, իսկ ՀՀ նախագահը խնդիրը այնպես է ներկայացնում, կարծես մենք ինչ-որ բան ենք փակել, ու հիմա լավ կլինի՝ բացենք…
Հայաստանը ունի դարպաս, և այդ դարպասը բաց է, սակայն եթե Վահագն Խաչատուրյանի տրամաբանությամբ առաջնորդվենք և «արտապատվիրակենք» կամ «վարձով տանք» զրկվելու ենք նաև մեր ունեցած դարպասից։
Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն»:

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան