«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
««Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր`սյունեցիներիս համար:
«Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը: Դրանք ուժի, անառիկության խորհրդանիշ են, և ամեն անգամ այստեղ կանգ առնելիս ցավով նկատում էի, որ զանգերը ժանգոտված են:
Ամիսներ առաջ դիմեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հուշարձանի վերականգման և տարածքի վերանորոգման խնդրանքով: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է նախագիծը, իրականացվել է մրցույթ և շուտով կմեկնարկեն վերականգման աշխատանքները:
Շնորհակալություն բոլոր գործընկերներիս կատարված աշխատանքի համար», գրել է պատգամավորը:
Բաց մի թողեք
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ