«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
««Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր`սյունեցիներիս համար:
«Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը: Դրանք ուժի, անառիկության խորհրդանիշ են, և ամեն անգամ այստեղ կանգ առնելիս ցավով նկատում էի, որ զանգերը ժանգոտված են:
Ամիսներ առաջ դիմեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հուշարձանի վերականգման և տարածքի վերանորոգման խնդրանքով: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է նախագիծը, իրականացվել է մրցույթ և շուտով կմեկնարկեն վերականգման աշխատանքները:
Շնորհակալություն բոլոր գործընկերներիս կատարված աշխատանքի համար», գրել է պատգամավորը:

Բաց մի թողեք
«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. Լուսանկարներ
Ֆրեզնոյում տեղի ունեցավ հերոսի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը. Լուսանկարներ
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար