16/10/2025

Լարվածության նոր աղբյուր Իրանի ու Ադրբեջանի միջև․ Թեհրանը բողոքի նոտա է հղել

Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է «Ինֆոտեկա24» տելեգրամյան ալիքը։

«Սա կարևոր հարց է։ Մենք հաղորդագրություններ ենք ստացել Ադրբեջանի Հանրապետության բանտերում պահվող մեր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Մենք բողոքի և մտահոգության բազմաթիվ նոտաներ ենք հղել Բաքվին։ Մենք օրինականորեն ակնկալում ենք բանտարկյալների նկատմամբ պատշաճ վերաբերմունք՝ մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան», – իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը ասել է Բաղային։

Պաշտոնյան հիշեցրել է, որ Թեհրանի և Բաքվի միջև կա համաձայնագիր դատապարտյալներին փոխանցելու վերաբերյալ, և այդ հարցը գտնվում է Իրանի արտաքին գործերի նախարարության օրակարգում։