ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում:
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 23-ին։
Այդ օրն Արտաշատում տեղի կունենա երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր:
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ:
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:
Բաց մի թողեք
Փաշինյանին Եգիպտոսում ձեռքի հետ են ընդունել․ Տեսանյութ
Բաքուն շարունակում է դատել ապօրինաբար գերեվարված հայերին․ ՀՀ ԶՈՒ-ի մասին «փաստաթղթեր» են հրապարակել
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը