Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալման մասին օրդերը սահմանափակում է Թրամփի հետ գագաթնաժողովի անցկացման վայրերի ընտրությունը։
The Guardian-ը փորձել է «գուշակել»՝ բացառման մեթոդով՝ ցանկից հանելով այն վայրերը, որտեղ Պուտինը կամ Թրամփը գնալ չեն ցանկանա։
Գագաթնաժողովի համար չեզոք վայր գտնելը կարող է դժվար լինել, քանի որ 2023 թվականին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ, ինչի հետևանքով նա ենթակա է ձերբակալման 125 երկրներում, գրում է լրատվամիջոցը։
Սա բացառում է Հելսինկին, որտեղ Թրամփն ու Պուտինը հանդիպել էին 2018 թվականին, քանի որ Ֆինլանդիան Հռոմի ստատուտի 125 մասնակից երկրներից մեկն է և պարտավոր կլինի կատարել ձերբակալման օրդերը, եթե Պուտինը այցելի երկիր։
Շվեյցարիան, Ավստրիան, Իսլանդիան, Մալթան, Ֆրանսիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան, որոնք Սառը պատերազմի ժամանակ ընդունել էին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի առաջնորդների գագաթնաժողովները, բացառվում են նույն պատճառով։
Պոտսդամը, որտեղ 1945 թվականին Թրումենը հանդիպել էր Ստալինի հետ, նույնպես անհնար է, քանի որ Գերմանիան Հռոմի ստատուտը ստորագրողներից է։
Յալթան, որտեղ նույն թվականին ավելի վաղ Ռուզվելտը հանդիպել էր Ստալինի և Չերչիլի հետ, անկասկած, դուր կգար Թրամփին, ով բարձր է գնահատում իր պատմական նշանակությունը։ Սակայն բանակցությունների թեման դժվարացնում է նման ընտրությունը, քանի որ Յալթան գտնվում է Ղրիմում․ ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Թրամփը դժվար թե թե ցանկալի հյուր լինի Թեհրանում, որտեղ 1943 թվականին հանդիպել էին Ռուզվելտը, Ստալինը և Չերչիլը, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված ավիահարվածները։
Սա կարող է նշանակել գագաթնաժողովի կազմակերպում Սաուդյան Արաբիայում կամ Թուրքիայում, որտեղ արդեն իսկ անցկացվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Որպես տարբերակ դիտարկվում է նաև Հունգարիան։
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ