Իջևան բժշկական կենտրոնից մեզ պատմեցին, որ երկու օր առաջ Իջևան ԲԿ-ի տնօրեն է նշանակվել ՆԳՆ նախկին նախարար Վահե Ղազարյանի աներձագը՝ Արա Մելիքսեթյանը:
Մեր տեղեկություններով՝ վերջինս երկար տարիներ աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում, սակայն վերջին շրջանում որոշել է վերադառնալ ծննդավայր ու աշխատանքի անցնել այնտեղ:
Նկատենք, որ Իջևան ԲԿ-ում տնօրենի նախորդ մրցույթը տեղի է ունեցել 2019 թվականին՝ մեծ սկանդալով:
Մրցույթի համար պայքարում էր մի քանի բժիշկ և բժշկական կենտրոնի մթնոլորտը վերածվել էր քաոսի: Մեր աղբյուրի խոսքով այժմ կոլեկտիվը շատ հանգիստ է վերաբերվել Մելիքսեթյանի նշանակմանը և հեշտությամբ հրաժեշտ տվել ԲԿ-ի նախկին տնօրեն Էդուարդ Գրիգորյանին:


Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
«Արժանապատիվ մահ»․ էֆթանազիան օրինականացրել են
Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր – տնօրեն Զառա Մալայանը՝ ընտանեկան ժառանգության, նոր բժշկական կենտրոնի գաղափարի և հիվանդակենտրոն մոտեցման մասին