Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հակասահմանադրական է որակում Հայաստանի կառավարության որոշումը՝ ճանապարհը 99 տարով այլ երկրին տալու վերաբերյալ։
«Ինչո՞ւ Ալիեւը չստորագրեց այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, Ալիեւը չստորագրեց, բայց ստացավ Մինսկի խմբի լուծարում, ստացավ անխափան միջանցք եւ Հայաստանի անվերապահ խոստումը, որը հետ չի կանգնի պայմանավորվածություններից, բայց Ադրբեջանը չստորագրեց։
Ճանապարհը 99 տարով տալը մի այլ երկրի չլսված բան է, հակասահմանադրական է։ Ադրբեջանն անխափան կարող է օգտագործել մեր ճանապարհը։ Ինչո՞ւ չստորագրեց, որովհետեւ դեռ պահանջներ ունի Հայաստանից։
Նման դիվանագիտական խայտառակություն չի եղել, հատուկ տաղանդ է պետք նման ձախողում անելու համար»,– ասաց Օսկանյանը ֆեյսբուքյան լայվում:
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն