Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի շահերին համապատասխան որևէ դրույթ և իր բովանդակությամբ հակահայ է։
Նրա խոսքով՝ իշխանությունների հայտարարությունները խաղաղության հաստատման վերաբերյալ իրական հիմք չունեն, քանի որ փաստաթղթում դրա վերաբերյալ որևէ հստակ պայման չկա։
Մելոյանի ներկայացմամբ՝ համաձայնագրում ամրագրված է Հայաստանի պարտավորությունը՝ ապահովելու Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը, ինչպես նաև վերացվում է Ադրբեջանին զենք տրամադրելու սահմանափակումը, որը նախկինում ամրագրված էր 907-րդ բանաձևով։ Միևնույն ժամանակ, Հայաստանի համար դրական որևէ պայման չի նախատեսվել, գերիների վերադարձի հարցն էլ չի նշվել։
Մասնագետը շեշտում է, որ խաղաղության մասին խոսելն անհնար է այն պետության հետ, որը շարունակում է պահել հայ ռազմագերիներին և իրականացնել ապօրինի դատավարություններ։ Նրա կարծիքով՝ այս փաստաթուղթը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական ձեռնունայնության մասին։
Բացի այդ, Մելոյանը ընդգծում է, որ թեև խոսվում է տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը որևէ փաստաթղթով պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։







Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանն իր որոշումներով, գործնականում լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան
Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին 3 խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, ոչ մեկը չի կատարել
Փաշինյանը պատրվակ է ստեղծել ու թքել է միջազգային հանրության ճակատին․ Լևոն Զուրաբյանի պատասխանը մեր հարցին․ Տեսանյութ