Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա և կնպաստի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ առաջնորդների հետ առցանց հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։
Նրա խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ 19-րդ փաթեթը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր։
Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, ապա ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի՝ դրանք պետք է լինեն «ամուր և համոզիչ», որպեսզի Ռուսաստանին զսպեն վերախմբավորումից ու նոր հարձակումից։
Բաց մի թողեք
ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարը հեռացվել է. Իրանի հարվածների վերաբերյալ նրա զեկույցը դուր չի եկել Թրամփին
Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման «հիմքեր է ստեղծում»
Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին