ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․
«ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել:
Նույնիսկ այն դեպքում, որ գրությամբ ստիպված հիշեցնում ես, որ սահմանված ժամկետում չեն պատասխանել գրությանդ, կրկին նույն դատարկությունն է:
Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, տարբեր կալիբրի հյուրեր ընդունել-ճանապարհելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի:
Երևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում` կանցնի կգնա:
Չի´ անցնի»:

Բաց մի թողեք
Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան
Մարդիկ շարունակում են արտագաղթել, իսկ ՔՊ-ն՝ երգել․ Սահակյան
Արդեն որքան ձայն է վերադարձվել