Հայ գործարար Արմեն Սարկիսյանին պատկանող «S8 Capital» ընկերությունը գնել է համակարգչային տեխնիկայի մատակարարող եւ մշակումներ իրականացնող «Ակվարիուս» տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի վրահսկիչ ծրարը։
Գործարքի արժեքը կարող է հասնել 80 միլիարդ ռուբլու։ Այս մասին հայտնում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը։ Համաձայն հրապարակման, Սարկիսյանի ընկերությունը գնել է «Ակվարիուսի» բաժնետոմսերի 76 տոկոսը։
Մեկ այլ աղբյուր էլ պարբերականին փոխանցել է, որ գործարքը կարող է տեղի ունենալ SPV հատուկ նշանակության ընկերության միջոցով։ Գործարքը այս աղբյուրի փոխանցմամբ՝ կարող է տատանվել 50-80 միլիարդ ռուբլու սահմաններում։
Այս գործարքով, ըստ վերլուծաբանների, «Ակվարիուսը» կարող է դուրս գալ ներպետական եւ միայն պետական կորպորացիոն պատվերների շրջանակից եւ ավելի լայն ասպարեզներ հարթել իր համար գլոբալ շուկայում։
Նշենք նաեւ, որ «S8 Capital» բազմապրոֆիլ հոլդինգային ընկերությունում «Ակվարիուսը» առաջին՝ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունն է լինելու։
Բաց մի թողեք
Հայաստանի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը
«ԴիջիԹեք 2025»-ը հատեց եզրագիծը. Լուսանկարներ