2025թ. II եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 290 446 դրամ:
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված՝ «Պարենային ապահովություն և աղքատություն, 2025թ. հունվար-հունիս» տեղեկանքից։ Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (5.5%) միտում՝ գրանցված գնաճի (3.8%) նկատմամբ:
Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը, ըստ ՎԿ-ի, 2025թ. I եռամսյակում կազմել է 1 347.6 հազ. մարդ, որոնց 86.0%-ը կամ 1 159.4 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, այդ թվում 13.6%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում:
Կոմիտեի կողմից 2023 թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն՝ գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է աշխատուժի 12.4% կամ 166.7 հազ. մարդ։

Բաց մի թողեք
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել