Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, եւ հայտարարվեց նաեւ վարչապետի թեկնածուի անունը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք գրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնել, բայց թիմը որոշել է նրան հայտարարել դե ֆակտո առաջնորդ, իսկ ընտրություններից անմիջապես հետո՝ հենց խորհրդարանում փոխել օրենքի այն կետը, որը սահմանում է, որ ՀՀ վարչապետ կարող է լինել 4 տարի բացառապես Հայաստանում ապրած եւ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացած անձը։
Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցությունը կառավարող մարմին է ձեւավորել՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված են Սամվել եւ Նարեկ Կարապետյանները, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ու փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Բաց մի թողեք
Ո՞ւր անհետացան սուտ ու քարոզչական հնարք «արցախցի ահաբեկիչները»․ Լուսանկար
Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու
Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ