Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում ասել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
Սա արվել է հարցազրույց վարողի հարցին ի պատասխան, ով նշել է, որ ակնկալում է, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Նեթանյահուն պատասխանել է, որ իր կարծիքով՝ «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»։
Իր հայտարարությանը հակառակ՝ Քնեսեթը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինքն անձամբ՝ նույնպես։
Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ դա չի արել, Նեթանյահուն պատասխանելլ է՝ «Ես հենց նոր արեցի դա»:






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․