27/08/2025

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար երկու հիմնական խոչընդոտներ կան. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի կարծիքով Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար երկու հիմնական խոչընդոտներ կան, որոնք դեռ չի հաջողվում հաղթահարել։ Մեկը կապված է տարածքային հարցերի հետ, մյուսը՝ անվտանգային երաշխիքների։

Այս մասին հայտնում է NBC News-ը։

«Հիմնական տարաձայնությունները կապված են անվտանգության երաշխիքների եւ այն բանի հետ, թե որտեղով է անցնում ճակատային գիծն Ուկրաինայում»,- ասել է նա։ Վենսը նաեւ ասել է, որ ամերիկյան կողմը երկու չափազանց կարեւոր հարց է սահմանել՝ մեկը ուկրաինացիների համար, մյուսը՝ ռուսների։

Նա նկատել է, որ եթե հաջողվի հակամարտության հարցում համաձայնության գալ, ապա խնդիրները հենց այդտեղից էլ հնարավոր կլինի կարգավորել։ ԱՄՆ փոխնախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամը հնարավոր կլինի կես տարվա ընթացքում կարգավորել։

Նա այդ հարցում կարեւորել է նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը, ով արյունահեղությունը դադարեցնելու համար անխոնջ կերպով եռանդուն ջանքեր է գործադրում։ Նա նաեւ ասել է, որ հակամարտությունը դժվար կարգավորելի է եւ բոլորն էլ հասկանում են, որ այն հնարավոր չէ դադարեցնել մեկ ժամվա ընթացքում։