WhatsApp մեսենջերում նոր ֆունկցիա է հայտնվել, որով հնարավոր կլինի հաղորդագրություն գրել արհեստական բանականության օգնությամբ։
Այս մասին տեղեկանում ենք հարթակի բլոգային հատվածում հրապարակված հաղորդագրությունից։
«Երբեմն դուք գիտեք, թե ինչ եք ուզում ասել, սակայն մի փոքր օգնություն է պետք, թե ինչպես ձեւակերպել։ Դրա համար էլ մենք ներկայացնում ենք «Օգնություն գրելիս» ֆունկցիան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոր ֆունկցիան օգտատերերին մի քանի գրության ոճ կառաջարկի։ Օրինակ՝ մասնագիտական, հումորիստական կամ աջակցող։ Ֆունկցիան աշխատելու է Private Processing տեխնոլոգիայի հիման վրա։
Ներկայումս նոր ֆունկցիան հասանելի է միայն ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրում՝ անգլերեն լեզվի համար։ Սակայն եւ լեզուների քանակը կընդլայնվի եւ երկրների թիվը, որտեղ ֆունկցիան կդառնա հասանելի։

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին