Մինչ իշխանություններն իրավապահների ձեռամբ ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով ընտրակաշառքի վերաբերյալ հնարովի ձայնագրություններ են տարածում, մենք ահազանգեր ենք ստանում, որ ՔՊ-ական մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու գործին։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ավելին, տեղեկություններ ենք ստացել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, օրինակ, մի անծայրածիր ցանկ է կազմել: Մեկի վիրահատության հարցն է լուծում, մյուսի՝ կրթաթոշակի, երրորդի՝ սոցիալական կարիքների, բազում մարդկանց է աշխատանքի տեղավորում։
Առհասարակ, ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն եւ այդ ճանապարհով է փորձում քաղաքացիների քվեները ստանալ։

Բաց մի թողեք
Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են
Կորցրել է մեր վստահությունը
ՔՊ-ի համակիրների համար մեկ է