08/11/2025

Ռուսաստանում արգելափակվել են «Սպայկա»-ի բեռնատարները

Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները։

«Փաստի» տեղեկություններով.  Ներկայումս ռուսական տարածքում արգելափակված է գյուղմթերքով բեռնված շուրջ 70-80 բեռնատար, որոնց թիվը անընդհատ աճում է։

«Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։ Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման շղթայում։

Թե ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի և արդյոք այն ժամանակավոր բնույթ է կրում, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։