Հայաստանը պայմանավորվել է Ասիական զարգացման բանկից ստանալ 45,3 մլն եվրո վարկ՝ առողջապահության որակի բարձրացման նպատակով։
Համաձայնագրի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ այն ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Վարկային միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը, բժշկական ծառայությունների որակի վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, նոր ծրագրերի մշակմանը, բուժհաստատությունների կառուցմանն ու արդիականացմանը։
Բացի այդ, կբարելավվի բժշկական կենտրոնների լիցենզավորման գործընթացը, կկիրառվեն էլեկտրոնային առողջապահության ժամանակակից գործիքներ, կզարգանա մարդկային կապիտալը և կիրականացվի հեռաբժշկության պիլոտային ծրագիր։
Վարկը տրամադրվելու է լողացող տոկոսադրույքով՝ միջինը 3,11 տոկոս, 18 տարվա համար։ Արտոնյալ ժամկետը սահմանված է 7 տարի, իսկ յուրաքանչյուր տարի Հայաստանը պետք է վճարի նաև վարկի 0,15 տոկոսը։
Ծրագիրը պետք է ավարտվի մինչև 2028 թվականի ավարտը։ Ֆինանսավորումը կհատկացվի տրանշներով, և յուրաքանչյուր հերթական գումարը ստանալու համար Հայաստանը պետք է հասնի նախանշված 7 ցուցանիշներին։






Բաց մի թողեք
Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Երևանում
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն