11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Չինաստանում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը․ Տեսանյութ

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

«ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։