28/10/2025

Ինչ վիճակում են Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք

Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:

Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Երկու քաղաքացիների վիճակը բավարար էր, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել»,- մանրամասնել է նա։

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածը տեղափոխվել է բաժանմունք։

«Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, Երևանի Ամիրյան փողոցում պայթյուն էր տեղի ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով վնասվել էին տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 58 համարը սպասարկող ավտոբուսը:

Տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել էր: