Ռուսաստանի Վերին Լարս անցակետում իրավիճակը կրկին վատացել է հայկական ընկերությունների համար։
Ֆուռի վարորդներից մեկը մեզ պատմեց, որ Վերին Լարսում տեղափոխվող միրգը գետնին են դատարկում, անալիզ վերցնում եւ ետ բարձում․ «Ամբողջ միրգը թափում են գետին, նայում, անալիզ վերցնում ու ետ բարձում։ Սա ժամանակ ա տանում, օրեր ա տեւում, շատ քիչ քանակով մեքենաներ են անցնում դրա պատճառով։ Ոչինչ չի բացատրում, ուղղակի բացել են տալիս ու լցնում գետնին ամբողջ միրգը»,- ասաց վարորդներից մեկը։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ նույն վիճակն էր, բայց եթե նախորդ անգամ բեռնատարների վարորդներին ետ էին ուղարկում Հայաստան, այս օրերին դեռեւս բեռնատար ետ չի վերադարձել։
Բաց մի թողեք
Տուրիստական Դիլիջան՝ առանց ավտոկայան, զուգարանների, սպանդանոցի ․․․
Վերջին ամիսներին դիտվում են տնտեսական աճի արագացման միտումներ. ԿԲ նախագահ
Քաղաքացիների թունավորվելուց հետո նմուշառում է արվել հանրային սննդի կետում առկա հավի մսից, աղցանից, պիցցայից