«Քաղաքական ուժերը սկսել են ակտիվանալ՝ պատրաստվելով հաջորդ տարվա հունիսի 7-ին կաանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի գործունեության եւ պլանների մասին կարճ տեղեկություններ:
2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ հանձին նախագահ Սուրեն Պետրոսյանի: «Ցանկացած քաղաքական գործընթացի տրամաբանության, գաղափարի հիմքում պետք է լինի ժողովրդի աջակցությունը», – համոզված է Սուրեն Պետրոսյանը:
Այս տրամաբանությամբ էլ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իրականացնում է իր աշխատանքները, ծավալում այն երեք ուղղությամբ. առաջին՝ աշխատանք երիտասարդների հետ, երկրորդ՝ յութուբյան ալիքով ներկայացվում են պատմաքաղաքական իրադարձությունները նորովի վերլուծությամբ, երրորդ՝ մարզային, համայնքային այցելություններ, որտեղ ստեղծվում են օջախներ:
Սուրեն Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառեց իր համախմբումն իշխանության կամ խորհրդարանական ընդդիմության հետ»։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի