Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:
Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Երկու քաղաքացիների վիճակը բավարար էր, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել»,- մանրամասնել է նա։
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածը տեղափոխվել է բաժանմունք։
«Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, Երևանի Ամիրյան փողոցում պայթյուն էր տեղի ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով վնասվել էին տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 58 համարը սպասարկող ավտոբուսը:
Տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել էր:






Բաց մի թողեք
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ․ Լուսանկար
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը