Պարզվում է` ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան, ՔՊ-ական Նարեկ Մրտչյանի եղբայրը առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով, մոտ երկու տարի առաջ էլ նա պարեկների հետ քաշքշուքի մեջ է հայտնվել՝ ըստ ամենայնի նույն կասկածանքով, ինչի համար երեկ ձերբակալվել է:
Մեր ձեռքի տակ է հայտնվել պարեկների հետ նախորդ միջադեպի տեսանյութը: Հիշեցնենք, որ ժամեր առաջ ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ «Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել», – հայտնել է Նարեկ Սարգսյանը, հավելելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառքի դիմաց ապահովել է կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումը
16-ամյա տղան տեղափոխվել է «Ուիգմոր»․ նրա նկատմամբ բռնություն կիրառողները Արաբկիրում հայտնի սրճարանի տերն ու նրա տղան են, դեռևս չեն հայտնաբերվել
ՊԵԿ գլխավոր մաքսային տեսուչը այլ ծառայողի անունով մուտք է գործել համակարգ, Վրաստանից ժամանակավոր ներմուծված ավտոմեքենայի մասին կեղծ տեղեկություններ մուտքագրել