28/10/2025

ՔՊ-ականները սուզվել են հեռախոսների մեջ, թերևս՝ հրահանգ են ստացել sms-ի տեսքով, թե ում ընտրել․ Լուսանկար

ԱԺ-ում կիսադատարկ դահլիճում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածություների ընտրության հարցը։ Այս պահին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ԱԺ-ում ներկայացնում է թեկնածուներին։

Առաջինը քննարկվում է դատավոր Լուսինե Աբգարյանի թեկնածության հարցը։

Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն են՝  ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, նույն դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը։

Քննարկմանը ներկա հատկապես իշխանական պատգամավորներն անհաղորդ են քննարկմանը, նրանք խորամուխ են իրենց հեռախոսների մեջ, ըստ ամենայնի՝ վերեւից ստացել են հրահանգը՝ ում են ընտրելու:

ՔՊ-ականները խորամուխ են հեռախոսների մեջ․ ստացե՞լ են հրահանգը