ԱԺ-ում կիսադատարկ դահլիճում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածություների ընտրության հարցը։ Այս պահին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ԱԺ-ում ներկայացնում է թեկնածուներին։
Առաջինը քննարկվում է դատավոր Լուսինե Աբգարյանի թեկնածության հարցը։
Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն են՝ ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, նույն դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը։
Քննարկմանը ներկա հատկապես իշխանական պատգամավորներն անհաղորդ են քննարկմանը, նրանք խորամուխ են իրենց հեռախոսների մեջ, ըստ ամենայնի՝ վերեւից ստացել են հրահանգը՝ ում են ընտրելու:


Բաց մի թողեք
Պետդումայում վստահ են՝ Փաշինյանն ունակ չէ դիմակայել Արևմուտքի ճնշմանը
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգելու համար. Լուսանկար
Մոսկվայում համոզված են՝ ԱՄՆ-ն առանց ցավի կարող է «հրաժարվել» Հայաստանից