01/11/2025

Երևանի բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ՝ ըստ վարչական շրջանների։

Պարզվում է, հուլիսին Կենտրոնում 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական գինը կազմել է 880 100 դրամ, Արաբկիրում՝ 619 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 440 000 դրամ, Նոր Նորքում՝ 440 000 դրամ, Ավանում՝ 395 000 դրամ, Էրեբունիում՝ 404 500 դրամ, Շենգավիթում՝ 393 500 դրամ, Դավթաշենում՝ 478 500 դրամ, Աջափնյակում՝ 416 000 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 391 000 դրամ, Նորք Մարաշում՝ 444 200 դրամ, Նուբարաշենում՝ 237 000 դրամ։

Նշենք, որ 2024 թվականի հուլիսին 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական գինը այս տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տարբեր վարչական շրջաններում ավելի բարձր կամ ավելի ցածր էր։

Մասնավորապես Կենտրոնում 900 000 դրամ էր, Արաբկիրում՝ 628 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 438 500, Նոր Նորքում՝ 398 000, Ավանում՝ 398 000, Էրեբունիում՝ 407 000, Շենգավիթում՝ 400 000, Դավթաշենում՝ 476 000, Աջափնյակում՝ 412 000, Մալաթիա-Սեբաստիայում՝ 390 200, Նուբարաշենում՝ 229 050 դրամ։