Հրանտ Մաթևոսյան. «Ասեմ նաև, որ էդ Միության (ԽՍՀՄ) շնորհիվ էր, որ էնպես բարձր դիսկանտով երգում էի «Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիա» կամ պանաջատիրության հարցն էի գուրգուրում, կամ վրեժի հարցն էի գուրգուրում: Ահա: Սա վիթխարի կորուստ է»:
Եվ քանի որ հայ հանրությունը սթափ խոսքից, ինչպես Վանո Սիրադեղյանն է ձևակերպել, «դիվոտում է», այդ գրառումը գրեթե ուշադրության չարժանացավ: Միջին վիճակագրական ֆեյսբուքահային այդ Մաթևոսյանը ծանոթ չէ: Նրան բոլորովին չի հետաքրքրում, որ անցյալ դարի 50-60-ական թվականների «պահանջատիրական գրականությունը» Հայաստանի և նրա ժողովրդի համար «անվտանգ մի զբաղմունք էր», քանի կար միջուկային գերտերություն Խորհրդային Միությունը և կարելի էր բարձր դիսկանտով ոչ միայն «Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիա», այլև՝ «Դաշնակցություն ժողով արեց/ Շուն սուլթանին մահ որոշեց» երգել:
Հանրային, քաղաքական որոշակի շրջանակներ և անհատներ ասում են, որ մենք «բարձր դիսկանտով երգում էինք» նաև մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը:
Ըստ երևույթին՝ Իլհամ Ալիևը լսում, կարդում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական նախարարներին և պատգամավորներին, այլև հայաստանյան ընդդիմության հայտնի գործիչներին:
Սեպտեմբերի 15-ին նա օկուպացված Արցախում «վերաբնակիչ» ադրբեջանցիների հետ հանդիպմանն ասել է. «Հայաստանը և նրա թիկունքին կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին»:
Ստացվում է, որ եթե Հայաստանը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը «պահանջատեր» և «վրիժառու» էր, Ադրբեջանի «հողերը վերադարձնելու մտադրություն չուներ», ուրեմն Իլհամ Ալիևը հինգ տարի առաջ «արդարացի պատերազմ է սկսել»:
Քանի որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում դրված էր ոչ թե «բարձր դիսկանտի հայկական երգը», այլ միջազգային իրավունքը, որ ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:
Երրորդ Հանրապետության կառուցման «ճարտարապետությունն», ըստ այդմ, չէր կարող լինել ոչ պահանջատիրությունը, ոչ, մանավանդ, վրիժառությունը: Ներկայացնել այդպես, ավելին՝ քաղաքական դիսկուրս բացել կամ այդ գաղափարաբանությամբ նոր Շարժում նախաձեռնել՝ նշանակում է Հայաստանը դարձյալ հակադրել միջազգային իրավունքին:
Բայց դա կեսսպառնալիք է: Դա ճանապարհ է, որ երկիրը տանում է «ուժի իրավունքի մրցակցության» դաշտ: Իրերի և իրողությունների առկա հաշվեկշռով այդ էքզիստենցիալ մրցակցության մեջ ի՞նչ կմնա Հայաստանից: Այս հարցի պատասխանն ո՞վ ունի:
Բաց մի թողեք
Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան թեզերը
Դուրս կմնա՞ Հայաստանը «միջանցքային» խաղերից …
Հայ-ադրբեջանական կարգավորման դեպքում ջրային հարցը կարո՞ղ է բազմակողմ քննարկման առարկա դառնալ