Երեքշաբթի առավոտյան Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Սա նրանց առաջին հանդիպումն էր, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քրիստոնյա աշխարհի համար։
Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Վեհափառ Հայրապետը հանդիպումների ժամանակ առանձնակիորեն բարձրաձայնել է նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։
Եթե վերանանք այն իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մի քանի ամիս է, իսկ իրականում՝ մի քանի տարի է, ինչ կատաղի պայքար են մղում կաթողիկոսի դեմ և ամեն գնով փորձում հասնել նրա հեռացմանը, գուցե հենց Արցախի ու արցախահայության հիշատակումները այդ հանդիպումների ժամանակ առիթ են հանդիսացել, որ իշխանական ԶԼՄ-ները ուղղակի անտեսեն այս կարևորագույն այցը: Բայց դրանց շարքում կա նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը, հիշեցնենք, ոչ թե ՔՊ-ական այս կամ այն օլիգարխի կամ չինովնիկի գրպանից է ֆինանսավորվում, ով էլ թելադրում է եղանակը, այլ հարկատուներիս հաշվին է գործում, հետևապես ինչո՞ւ ՀԸ-ի լուրերում մենք՝ հարկատուներս, չպետք է նման կարևորության իրադարձության մասին տեղեկատվություն ստանանք:
Բնականաբար, բոլորս դրա պատասխանն ունենք՝ որովհետև այդպես Նիկոլ Փաշինյանն է ուզում, որն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Գարեգին Բ-ին հեռացնելու գործընթացն ավարտին հասցնելուն: Ու այն նույն ժամին, երբ կաթողիկոսը Վատիկանում հանդիպումներ է ունենում, հիշեցնենք՝ ոչ անձնական բնույթի, այլ որպես Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, նույն ՀԸ-ի եթերում, հայտնի պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի եթերում հակաեկեղեցական տոնայնությամբ խայտառակ բովանդակությամբ հարցազրույց է տալիս Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:
ՀԸ-ի լուրերում ոչ մի հիշատակում չի եղել Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպման մասին: Հասարակական նշանակության նման հանդիպումը, բնականաբար, պետք է ներկայացվեր հանրությանը, սակայն իշխանական վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքը ընտրեց լռության ճանապարհը, ինչնես նաև Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը տուրք տալը։ Փոխարենը նույն ՀԸ-ը կարող է հեշտությամբ արտատպել ինչ-որ կայքի հակաեկեղեցական շեշտադրումներով լի մի հրապարակում…
MediaHub–ը դիմեց օրվա հերոս Հանրային հեռուստաընկերությանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է այս իրադարձությունը չի լուսաբանվել: Հետաքրքրվել ենք նաև, թե արդյո՞ք ՀԸ-ի տնօրինությունը իշխանությունից հստակ հրահանգ է ստացել չլուսաբանելու Կաթողիկոսի այցերն ու գործունեությունը:
Սակայն մեզ հորդորեցին հարցերն ուղղել գրավոր, հետևապես պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Հիշեցնենք, Տեր Արամ քահանան վերջին շաբաթներին ամենից քննարկվող հոգևորականն է, սոցցանցի իր էջում նա մի շարք գրառումներ էր արել, իր ձևակերպմամբ՝ «եկեղեցական զազրելի բարքերի ու բարձիթողի կանոնների մասին», ինչպես նաև այն մասին, թե «բարձրաստիճան կուսակրոն հոգևորականները ամուսնացյալ քահանաներին վախեցնում են, լռեցնում, ստորացնում, ատամները փշրում»։
Անուններ մինչ օրս չեն հնչել: Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը, սակայն, Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցը չէր քննարկել այս աղմկահարույց հայտարարություններից հետո:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջարկում է Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանայով»…
Բաց մի թողեք
2025թ․ լրատվամիջոցների դեմ 67 մլն դրամ պահանջով հայցադիմումներ են ներկայացվել
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել
Սեքսուալ ծերունին Հատուկ դպրոցում է աշխատում