ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան և Վոլվո մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Բաց մի թողեք
ԴՕԿ-ը մասնակցելու է համապետական առաջիկա ընտրություններին. Վարդան Ղուկասյան
«Մեր ձևով» շարժման անդամներն Արմավիրի մարզի գյուղերում ներկայացրել են գյուղական համայնքների զարգացման իրենց տեսլականը
Արփինե Սարգսյանն անձամբ է ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները