ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան և Վոլվո մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաց մի թողեք
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը. Լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով
Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին