27/09/2025

Ովքեր են դուրս մնում ՔՊ վարչության կազմից

Ընթանում է Քաղպայմանագրի վարչության ընտրությունների հաշվարկը, սակայն թիմին, ըստ արդյունքների, հայտնի է ապագա վարչության կազմը՝ քսան հոգին:

Առաջին տասնհինգում են Նիկոլ Փաշինյանը, Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Խուդաթյանը, Ալեն Սիմոնյանը, Ալխաս Ղազարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Գնել Սանոսյանը, ինչպես հայտնի է հինգն էլ պարտադիր կանայք պետք է լինեն, ըստ արդյունքների կանանց քվոտայով վարչության կազմ կանցնեն Հասմիկ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Մանավազյանը, Անահիտ Ավանեսյանը եւ Տաթեւ Գասպարյանը, վերջինի մասին գրել էինք, որ լինելու է այս վարչության «կինդեր սյուրպրիզը»:

Այսպիսով նախնական տվյալներով գործող վարչության կազմից չեն անցնում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Արփի Դավոյանն էլ չի առաջադրվել: