Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ «Բաքվի անվտանգության ֆորում»-ի երրորդ նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում նոր համագործակցության ձևաչափ ստեղծելն է, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ Այս ուղղությամբ նպատակային ջանքերը հետագայում կհանգեցնեն հարևան երկրների միջև գործընկերության ամրապնդմանը։
Ինչպես գիտեք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում, ԱՄՆ-ի հովանու ներքո, ստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր։ Սա կարևոր պատմական քայլ էր՝ մեր երկրների միջև երկարատև հակամարտության դադարեցման և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք ապահովումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար»,- նշել է Ալիևը։






Բաց մի թողեք
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Ապօրինությունների հետ չենք համակերպվելու․ Լևոն Քոչարյան
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է. Լուսանկար