Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետության ստեղծման հնարավորությունը և հայտարարել, որ Իսրայելը կարձագանքի մի շարք երկրների կողմից Պաղեստինի միակողմանի ճանաչմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ավարտից հետո։
«Պաղեստինյան պետություն չի լինի։ Ես կարձագանքեմ մեր երկրի սրտում մեզ վրա ահաբեկչական պետություն պարտադրելու այս վերջին փորձին՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո։ Ես հստակ ուղերձ ունեմ այն առաջնորդներին, ովքեր հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո ճանաչել են Պաղեստինյան պետությունը. դուք ահաբեկչությանը հսկայական պարգև եք տալիս», – տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։
Այսօր Պաղեստինը ճանաչել են Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան։ Նրա անկախությունը ճանաչում են արդեն 150 երկրներ, այդ թվում ՝ Հայաստանը և ՌԴ-ն։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու