Եվրամիությունը նախատեսում է մինչև 2027 թվականը ընդմիշտ հրաժարավել ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումներից։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։
«Մինչև 2027 թվականը Եվրոպան ընդմիշտ կշրջի ռուսական էներգակիրների էջը», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել «արագորեն կրճատել Ռուսաստանի եկամուտները [ռուսական] էներգետիկ ոլորտից»։

Բաց մի թողեք
Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել. Լուսանկար
Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը
Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են. Լուսանկար