Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․
«Կարծում եմ, որ բոլորովին չափազանցություն չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության առնչությամբ հրավիրեր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ և քննարկեր թե՛ սպանությանը, թե՛ ընդհանրապես հանրապետությունում քրեածին, օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր:
Իհարկե առանձնապես ակնկալիք ունենալ, թե դա կարող էր բերել կառավարման որակի փոփոխության, թերևս չկա, հաշվի առնելով տարբեր նախադեպեր: Բայց, դա գոնե կարող էր թույլ հույս առաջացնել, որ գիտակցվում են իրավիճակի խորքային պատճառներն ու վտանգները:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ նախարարի պաշտոնանկությունը կարծում եմ նվազագույնն է, որ պետք է իրականացվի, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ցավակցական գրառումով դե ֆակտո արձանագրել է, որ համակարգը Փարաքարում տապալել է կանխարգելիչ գործառույթը:
Սակայն, բանը միայն Փարաքարը չէ, այլ ընդհանրապես իրավիճակը ամբողջ հանրապետությունում, երբ ակնհայտ է քրեածին բաղադրիչի ակտիվությունը»:
Բաց մի թողեք
Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել
Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի
Այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ