Ադրբեջանցիների ոչխարները, բավականին մեծ քանակով, Սոթքի հատվածով այսօր անցել են ՀՀ տարածք:
Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հաստատել է լուրը:
Հարցին, թե կոնկրետ ո՞ր հատվածում և ու՞մ վերահսկողության տակ է այժմ գտնվում ոչխարների հոտը, համայնքի ղեկավարն ասաց, որ այդ մասով տեղեկացված չէ:
Մեր մյուս դիտարկմանը, թե՞ արդյոք տեղեկացրել է այդ մասին վերադասներին կամ պատկան մարմիններին, Խաչատրյանն ասաց, որ միջադեպի մասին տեղեկացված են և հարցը գտնվում է «վերին օղակների» ուշադրության ներքո:
Հետաքրքրվեցինք նաև, նկատի ունի Վարդենիսի համայնքապետարա՞նը, Գեղարքունիքի մարզպետարա՞նը կամ գուցե ՊՆ-ն, Սոթքի համայնքապետը նշեց, որ, ըստ երևույթին, այո, «վերին մակարդակով»:






Բաց մի թողեք
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ա.Ղ.-ն նվաuտացրել էր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին, որն էլ հետո ինքնաuպան էր եղել․ նոր մանրամասներ
Հայկ Կոնջորյանի օգնականը՝ փոխթաղապետ․ Կադրերի սով ՔՊ-ում