15/10/2025

Ինչո՞ւ Փաշինյանը չշնորհավորեց ուսուցիչներին իրենց տոնի կապակցությամբ,եր

Անցյալ շաբաթ միաժամանակ երեք տոնական օր նշվեցին Հայաստանում՝ ուսուցչի տոնը, որը միջազգային է եւ տարբեր երկրներում նշում են հոկտեմբերի 5-ին, հոկտեմբերի առաջին կիրակին, որը 2021 թվականից ամրագրվել է որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր եւ Գյումրու տոնը, որն այս տարի որոշեցին անցկացնել հոկտեմբերի-ին:

Հրապարակ թերթը գրել է․ Շատերը նկատել են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ներկայացավ, ոչ էլ շնորհավորական ուղերձ հղեց գյումրեցիներին, ինչը հասկանալի է, որ պայմանավորված է նրանով, որ Գյումրու տոնակատարության հովանավորը քրեական հետապնդման ենթարկվող Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպն» է:

Երկրորդն էլ՝ քաղաքն ընդդիմադիր քաղաքապետ ունի, որին անցած շաբաթ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանն` ասելով, որ «դուրս են շպրտելու քաղաքապետարանից» եւ դրանից հետո լուրեր տարածվեցին, որ իրավապահները պատրաստվում են մեղադրանք առաջադրել:

Այնպես որ Գյումրու օրվան նվիրված համերգին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատահական չէր երգում քաջ Արամի երգը, որին տանում են կախաղան: Գյումրու քաղաքապետարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էլ դատապարտող հայտարարություն տարածեց` Սամվել Կարապետյանին ուղղված, առանց նրա անունը նշելու՝ թե բա «բարեգործը» չգիտե՞ր, որ Գյումրու տոնին՝ հոկտեմբերի 4-ին 2020 թվականին Շուշիի մշակույթի տան ռմբակոծումն է եղել, որի ժամանակ ոստիկաններ են զոհվել, այդ թվում՝ 11 գյումրեցիներ:

Նկատենք, որ ՔՊ-ականները պատերազմի ու Արցախի հայաթափման հետ կապված ոչ մի այլ հիշատակի օր չեն հիշում: Օրինակ, Արցախի հայաթափման օրվա՝ սեպտեմբերի 19-ի կապակցությամբ, որը հայ ժողովրդի պատմության ամենածանր և ողբերգական օրերից մեկն է, պաշտոնական ցավակցության  խոսք չլսեցինք:

Բայց թե ինչո՞ւ Փաշինյանը չշնորհավորեց ուսուցիչներին իրենց տոնի կապակցությամբ,երբ ամեն քայլափոխին ինքն ու կինը կրթությունից ու գիրք կարդալուց են խոսում: Ինչո՞ւ չշնորհավորեց ազգային փոքրամասնություններին, որոնց տոնն իր օրոք ու իր մասնակցությամբ է սահմանվել: Միակ բացատրությունն այն է, վարչապետը զբաղված էր: Նա Սեւանի առանձնատանը խորոված էր պատրաստում Չինաստանից ժամանած իր կնոջ համար:

Հ. Գ. Հանուն արդարության նշենք, որ Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորանքներ են հղել մեր մանկավարժներին ՀՀ Նախագահը, ԿԳՄՍ եւ ՊՆ նախարարները, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ՔՊ-ականներն իրենց դասատուներին փառաբանող ստատուսներ են գրել ՖԲ էջերում: