ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ 3 ժամից ավելի քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որն ըստ էության իմպիչմենտի հիմնավորումն է:
«Հրապարակ» թերթը գրում է․ Կողմերը ներկայացել էին ողջ արսենալով` Սերժ Սարգսյանի կուսակիցներ Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները, այդ թվում՝ այսօր-վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը, որն ակտիվ ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է, եւ Փաշինյանին հեռացնելու որեւէ հիմք չկա։
Հայտարարության քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, փոխադարձ կսմիթներով:
Ի վերջո, նախագիծը մերժվեց՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա նախագիծը շրջանառության մեջ դնելու համար պահանջվող 36 ստորագրությունը դեռ չկա` Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիմադրում են։
Բաց մի թողեք
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Քոլոջների բլոկում կադրային ջարդ է