Ոչ մի արտասովոր բան չկա նրանում, որ ՀՀ նախկին նախագահների, վարչապետների խոսքի ու քայլերի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա: Եվ լրագրողները կրնկակոխ հետեւում են նրանց, ոգեւորվում, երբ հարցազրույց անելու, հարցեր տալու հնարավորություն են ունենում:
Հրապարակ թերթը գրել է․ Հասարակությունն էլ մեծ ուշադրությամբ կարդում-լսում է նրանց, քննարկում նրանց ասածները, փորձում հասկանալ տողատակերը: Անսովորն ու անթույլատրելին այդ մարդկանց խոսքի ու քայլերի հանդեպ անվստահություն առաջացնելու, նրանց խոսքը խեղաթյուրելու, անձը նսեմացնելու, քայլերը վարկաբեկելու փորձերն են: Երեկ ՀՀ երկրորդ նախագահն ասուլիս էր տալիս:
Նրա ասածները կարելի է ընդունել կամ չընդունել, նրա խոսքին կարելի է նաեւ հակադրվել ու առարկել, բայց այն ագրեսիան ու ատելությունը, որը երեկ դրսեւորում էին իշխանության ներկայացուցիչները, ձվի մեջ մազ փնտրելու ձգտումն ու իրար հերթ չտալով վերեւից հրահանգված ստատուսներ գրելու մրցավազքն ուղղակի նողկանք էին առաջացնում:
Նրանցից, իհարկե, հետ չէին մնում նաեւ «կոնկուրենտ ֆիրմաների» ներկայացուցիչները, որոնց թվում է, թե Քոչարյանն ու նրա կազմած ցուցակը 26-ի ընտրություններում իրենց ձայներն են խլելու, եւ հիմա փորձում են այդ «տիեզերական անարդարության» դեմն առնել:
Ես դեմ չեմ քաղաքակիրթ պայքարին, բայց երբ մի տգետ ջահել, ոչնչի չհասած մի աղջնակ, մի պնակալեզ կարիերիստ նախկին նախագահին է քննադատում` իր անդաստիարակությունը, գիտելիքների բացերն ու չհասունացած ուղեղն ի ցույց դնելով, բառեր չեմ գտնում՝ դրան որակումներ տալու:
Պարզ է, որ այս մթնոլորտը գալիս է երկրի ղեկին հայտնված անձի լեքսիկոնից ու պահվածքից, մեծ ու փոքր չճանաչելու, վաստակ ու գիտելիք չհարգելու նրա վարքագծից: Բայց «շեֆին» կրկնօրինակելիս էլ չափը պահեք:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է