ՆԳՆ-ից հայտնում են․ «Հոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 04:50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։
Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն էր լցնում մետաղադրամներ: Տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ տղամարդը դեպքի վայրում է թողնում իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դիմում փախուստի, սակայն ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են բաժին։
Մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 6350 դրամի մետաղադրամ և «Մերսեդեսի» բանալին։ Պարզվել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից նա գտնվում էր վարչական հսկողության տակ։
Սննդի կետի տիրոջից գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»։

Բաց մի թողեք
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է. Տեսանյութ, Լուսանկար
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուի ազատազրկելու վերաբերյալ