15/10/2025

Եկեղեցին իշխանությանն ընդառաջ քայլ է անում

Երեկ Էջմիածինը նշում էր իր 2710-ամյակը:

Հրապարակ թերթը գրել է․ Վաղ առավոտից քաղաքում տարբեր միջոցառումներ էին։

Էջմիածին էր գնացել նաեւ ԱԺ նախագահը, այցելել էր Մայր Աթոռի բակ, լուսանկարվել, մոմ վառել, ցույց տվել, որ հոգեւոր քաղաքում իրենց կան ընդունողներ, այսինքն` էջմիածինցիներն աջակցում են Եկեղեցու դեմ արշավը։

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն էլ տոնի մեկնարկը տվել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների պուրակում ծաղիկ դնելով:

Նրա եւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ քայլում էին մի քանի հոգեւորական, այդ թվում՝ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը։ Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլերով փորձում է վերականգնել իրենց սասանված հեղինակությունը:

Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը, եւ հոգեւոր սպասավորները, թերեւս, նրա գիտությամբ են մասնակցել իշխանավորների միջոցառմանը։