2 օր առաջ պարեկները բերման էին ենթարկել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիր կա, եւ չի կարող շահագործվել։
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվեց՝ «խնդիրն» այն է, որ մեքենան զրահապատ է: Բրոնեմեքենաների բրոնյան չեն արձանագրում տեխզննման փաստաթղթում եւ դա հետո խախտում են համարում։ Նույն օրը պարեկները նույն օպերացիան իրականացրել են նաեւ Մասիսի ընդդիմադիր համայնքապետ Դավիթ Համբարձումյանի մեքենայի նկատմամբ, որը նույնպես զրահապատ է։
Չնայած օրենքը չի արգելում բրոնեմեքենա վարելը, սակայն իբրեւ թե մեքենայի շահագործման տեխնիկական խնդիր է, երբ տեխանձնագրում դա ֆիքսված չէ, եւ զրկում են ընդդիմադիր համայնքապետերին պաշտպանված մեքենաներով շրջելու իրավունքից։
Մինչդեռ թվում էր, թե Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո իշխանությունը՝ ինքը, պետք է նրանց անվտանգությունն ապահովեր։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը