15/10/2025

Չարենցավանի եկեղեցում դաժանաբար մարդ են սպանել

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քիչ առաջ դաժանաբար մարդ են սպանել։

Քաղաքացուն դանակահարել են հենց եկեղեցում։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել հուղարկավորության արարողության ժամանակ, դանակի մահացու հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։

Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը: