Ընտրություններին ընդառաջ, ՔՊ-ն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում։
Հրապարակ թերթը գրել է․ Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլեւս չեն օգտվելու, եւ իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաեւ ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։
Ընդ որում, դա միայն ՔՊ-ականներին չի վերաբերում, այլ նաեւ որոշ նախկին ՔՊ-ականների։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից ամիսներ առաջ հեռացված Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում: 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես դասավանդում էր երկար տարիներ` մինչեւ պատգամավոր դառնալը։
Ուշագրավ է, որ այդ տարիքում նրան որպես ուսուցիչ դպրոց են ընդունել:
Բաց մի թողեք
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Քոլոջների բլոկում կադրային ջարդ է