Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որի նպատակը հասարակական-քաղաքական դաշտի մոբիլիզացիան է:
Հրապարակ թերթը գրել է․ Ծառուկյանն առաջարկում է, որ մի հարկի տակ հավաքվեն մարդիկ, որոնք Հայաստանին առաջարկելու, ստեղծված վիճակից հանելու լուծումներ ունեն։
Տեղեկություններ կան, որ Ծառուկյանի թիմն ակտիվ աշխատանքներ է տանում, որ համապետական ընտրություններից առաջ այս նախաձեռնությունն առանցքային ուժ դառնա կամ, այսպես կոչված, դաշտի ազդեցիկ բեւեռներից մեկը։
Սակայն ոմանք կասկածներ ունեն եւ հստակություն են ուզում, որ հասկանան, թե նախաձեռնությունն ինչ ուղղվածություն է ունենալու, ովքեր են անդամագրվելու, եւ, վերջապես` այն վերջնարդյունքում կարո՞ղ է համագործակցել գործող իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մինչ այս պահը նախաձեռնությանը միանալու հրապարակային հայտարարություն է արել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Սուրենյանցի։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ «Ապրելու երկիրն» է պատրաստվում միանալ նախաձեռնությանը, սակայն կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այդ մասին դեռ քննարկումներ չեն ունեցել։
Նախաձեռնության հեղինակներն ակտիվ բանակցում են նաեւ հայտնի անհատների, իրենց ոլորտի գիտակների հետ, օրինակ՝ նախաձեռնության հետ մի շարք դիվանագետներ են, այդ թվում` նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Բաց մի թողեք
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Քոլոջների բլոկում կադրային ջարդ է